Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Էլեկտրիկ Երևան»-ը հիշու՞մ եք

«Էլեկտրիկ Երևան»-ը հիշու՞մ եք
17.12.2024 | 08:24

Եթե չեք հիշում, հիշեցնեմ, որ 2015թ. հունիսի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Երևանում բազմահազարանոց ցույցեր էին ընթանում: Մարդիկ իրենց բողոքն էին արտահայտում էլեկտրաէներգիայի սակագնի, եթե չեմ սխալվում, 7 դրամով բարձրացման դեմ:

Անցավ ընդամենը 9,5 տարի:

Այժմ շուրջ 3 անգամ տրանսպորտի սակագինն են բարձրացնում: Այս անգամ հունվարի 1-ից:

Մարդիկ լուռ են: Երևի համաձայն են: Ընդվզում չկա:

2015 թ. դեռ կարելի էր հպարտանալ Հայաստանի հայազգի բնակիչ լինելու հանգամանքով: Այժմ հպարտանալու ոչինչ չկա: Կա ամոթի զգացում:

Մի բան էլ` իրականում, 2015 թ. օրվա իշխանությունը «հարիֆ էր», 2024 թ. օրվա իշխանությունը` «բիթի»: Գիտե՞ք ինչու: Որովհետև, նրանցից առաջինը սակագնի բարձրացումն իրականացնում էր հունիսին, երկրորդը` հունվարի 1-ին:

Ի դեպ, այդ հանգամանքով պայմանավորված, կարելի է ճշգրիտ բնութագրել Հայաստանի հայազգի բնակիչներին և տալ վերջիններիս բարոյականության գնահատականը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1920

Մեկնաբանություններ